Չինաստանի Շանժաո քաղաքի խաչմերուկում տեղադրված տեսահսկման խցիկը արձանագրել է 2 ավտոմեքենաների հետ մոտոցիկլետի բախման կադրերը, հայտնում է CGTN հեռուստաալիքը:

Հոլովակում երեւում է, թե ինչպես է մոտոցիկլետի վարորդը, որն ընթանում է խաչմերուկով, հարվածում մեծ արագությամբ ընթացող ֆուրգոնին: Այնուհետեւ մոտոցիկլետի մեջ է մխրճվում արգելակել հասցրած բեռնատարը:

Պատահարի մեղավորը մոտոցիկլետի վարորդն է, որը խաչմերուկ է մտել կարմիր լույսի տակ: Բարեբախտաբար, նա աննշան վնասվածքներ է ստացել: