Իրանը կպատասխանի 2015-ին կնքված Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի համաձայնագրի վերաբերյալ ցանկացած «սխալ քայլի»։ Այս մասին հայտնել է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, փոխանցում է Tasnim գործակալությունը։

«Իրանի ժողովուրդը վճռական է տրամադրված ու համաձայնագրի նկատմամբ ցանկացած սխալ շարժում կարժանանա Իսլամական Հանրապետության արձագանքին»,- ասել է Խամենեին։

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից Իրանին մեղադրել է միջուկային ծրագրի վերաբերյալ։ «գործարքի էությունը» խախտելու մեջ։  «Ես մի բան կասեմ՝ Իրանի շուրջ գործարքը վատագույն գործարքներից մեկն է, որը ես երբեւէ տեսել եմ։ Իրանը շարունակում է բավականին կոպտորեն խախտել համաձայնության ոգին։ Մենք մտադիր չենք հանդուրժել այն, ինչով նրանք զբաղվում են»։