Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվե անցկացնելու բարձրագույն հանձնաժողովը մերժել է արեւմտյան երկրների առաջարկած այլընտրանքային հանրաքվեն, նշված է ընտրական մարմնի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այլընտրանքի հարցը հանձնաժողովի կիրակնօրյա նիստի գլխավոր հարցերից մեկն էր:

«Այդ առաջարկները չեն պարունակում այնպիսի երաշխիքներ, որոնք կբավարարեին շրջանի բնակիչներին… Հանրաքվեն կանցկացվի նախկինում նշանակված ժամկետին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ նշվում է, որ հանձնաժողովը «համաշխարհային հանրության բոլոր շահագրգիռ կողմերի հետ բանակցությունները կշարունակի»: