Արարատի մարզում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 08։50-ի սահմանում Երեւան-Երասխ ավտոճանապարհին բախվել են Hyundai Sonata մակնիշի 004 ԼՍ 01 համարանիշի եւ Volkswagen մակնիշի 775 ԼՍ 61 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Մասիսի Ճանշինի աշխատակիցները, որոնք այդ պահին ճանապարհին մաքրման աշխատանքներ էին կատարում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։

Hyundai-ը հաշվառված է Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում եւ սպասարկում է Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանին, սակայն փոխքաղաքապետը ավտոմեքենայում չի եղել։