Մանվել Սարիբեկյանի գործով սպասում ենք ՄԻԵԴ-ի վճռին։ 

Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է փաստաբան Արա Ղազարյանը։

Փաստաբանը տեղեկացրել է այն մասին, որ չորս գործերը միավորվել են մեկ կոմունիկացիայի մեջ՝ Մանվել Սարիբեկյանի գործը, ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարկարյանի սպանության մասին գործը, Մամիկոն Խոջոյանի գործն ու Արթուր Բադալյանի գործը։

«Հիմա սպասում ենք ՄԻԵԴ-ի վճռին»,- հայտնել է Արա Ղազարյանը՝ զերծ մնալով դատավճռի կայացման հնարավոր ժամկետներ նշելուց։