Երեւանի պետական համալսարանի գիտնականների խումբը պոլիմեր պիեզաէլեկտրիկների համար գրաֆենային էլեկտրոդներ է մշակում: NEWS.am-ի թղթակցին այս մասին հայտնել է Երեւանի պետական համալսարանի կիսահաղորդչային սարքերի եւ նանոտեխնոլոգիաների կենտրոնի ավագ գիտաշխատող Հակոբ Մարգարյանը: Նա այժմ կատարելագործում է քիմիական հատուկ տեխնոլոգիայով գրաֆեն ստանալու մեթոդը (chemical vapour deposition, CVD):

 CVD մշակվել եւ ստեղծվել է նախորդ միջազգային ծրագրերին մասնակից գիտնականների կողմից: Այն որպես գրաֆեն են մոդիֆիկացրել են արտասահմանյան բուհերի գործընկերների օգնությամբ: Ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում մոնոշերտ գրաֆենի ստացման տեխնոլոգիա մշակելու ուղղությամբ:

«Այժմ պատկերացրեք, եթե դրանց ավելացնենք գրաֆենային էլեկտրոդներ: Կստացվի պիեզաէլեկտրիկների նման մի բան: Դրանցով կարելի է կառավարել եւ լույսը եւ էլեկտրականությունը: Այս պարագայում մենք գործ ունենք նոր խելացի նյութերի հետ, որոնք այժմ հետազոտում է ողջ աշխարհը,-պարզաբանել է գիտնականը:

Որպես  ֆոտոակտիվ պոլիմերներ կօգտագործվեն հեղուկ բյուրեղային պոլիմերները, որոնց  միակ արտադրողը հայ գիտնականների երկարատեւ գործընկեր  ամերիկյան BEAM Co ընկերությունն է:

«Այս պոլիմերներից երկֆոտոնային պոլիմերացման տեխնիկայով մենք ցանկանում ենք նանոտեխնոլոգիաներ ստեղծել: Այս փորձարկումները նախատեսվում է անցկացնել Հայաստանում, CANDLE հետազոտական ինստիտուտում», - ավելացրել է Մարգարյանը: