ԵՄ-ն ուշադիր հետեւում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը, հաղորդում է APA գործակալությունը։

«Ես հասկանում եմ, որքան  նուրբ է Լեռնային Ղարաբաղի հարցը», - ասել է դեսպանը: Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ ԵՄ-ն ուղղակիորեն չի զբաղվում այդ հարցով։

Չնայած դրան՝ նա ընդգծել է, որ ԵՄ-ն ուշադիր հետեւում է այդ խնդրին: «Մենք ուշադիր հետեւում ենք այդ հակամարտությունը կարգավորելու գործընթացին՝ ինչպես մեր երկրում,  այնպես էլ  միջազգային հարթություններում: Նյու Յորքում քաղաքական մակարդակով հանդիպումներ են սպասվում: Մենք հետեւում ենք դրան: Հակամարտությունը եւ դրա շուրջ թեմաները կքննարկվեն Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շրջանակներում մասնավորապես՝ մինչեւ Արեւելյան գործընկերության գագաթաժողովը », - ասել է նա: