Սաուդյան Արաբիայի իշխանությունները կհանեն WhatsApp եւ Skype մեսենջերների զանգերի արգելքը, հաղորդում է BBC–ն։

Կապի նախարարությունը հաղորդել է, որ Voice over Internet Protocol-ը (VoIP) օգտատերերի համար հասանելի կլինի սեպտեմբերի 20-ից։

Ավելի վաղ իշխանութունները «կանոններին» չհետևելու համար արգելափակել էին VoIP-ը։ Դրանից առաջ Snapchat-ը Սաուդյան Արաբիայում արգելափակել էր Քաթարի Al Jazeera հեռուստաընկերության հեռարձակումը։  Սաուդյան Արաբիայի իշխանությունները կատարական հեռուստաընկերությանը մեղադրել էին «ծայրահեղականությանը աջակցող վնասակար և քարոզչական ալիք» լինելու մեջ։

Սաուդյան Արաբիայում համացանցի գրաքննությունը խստացվել էր 2011–ի «արաբական գարնան» դեպքերից հետո, երբ իշխանությունները որոշում ընդունեցին 400 հազար կայքերի հասանելիությունը արգելափակել։