Ադրբեջանի ԱԳՆ–ն միանշանակ  կարծիք է հայտնել Արցախ այցելած ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փալլոունին եւ Թուլսի Գեբըրդի հասցեին։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության պետ Հիքմեթ Հաջիեւը հայտնել է, որ ԱԳՆ–ն ստուգումներ է իրականացնում, որի արդյունքում նրանց նկատմամբ համապատասխան քայլեր կձեռնարկվեն։

Հատկանշական է Հաջիեւի քամահրական ձեւակերպումը կոնգրեսականների հասցեին. «Վերոնշյալ անձինք, որոնք ԱՄՆ Կոնգրեսի անդամներ են ներկայացել»։