Ես այդպիսի տարածքներ չգիտեմ դեռ:  Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն այսպես է արձագանքել արտգործնախարար Էդվարդ  Նալբանդյանի   տարածքները  հանձնելու մասին հայտարարությանը:

Նշենք, որ Հայաստան-Սփյուռք համաժողովում Էդվարդ Նալբանդյանն անդրադառնալով արցախյան հիմնահարցի կարգավորման համար հանձնվող տարածքներին, ասել էր հետեւյալը. «Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»:

Լրագրողների հարցին՝ ո՞ր տարածքները հանձնելու դեպքում վտանգ չի սպառնում Արցախին, պատասխանել է.  «Ես այդպիսի տարածքներ չգիտեմ դեռ: Ես էս պահին չեմ կարող ասել Արցախում ստեղծված այդպիսի մի պաշտպանության համակարգ, որի խաթարման դեպքում Արցախի պաշտպանությունը լուրջ սպառնալիքի տակ կլինի»: