Ֆրանսիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից Ժոզեֆ Մելան, Անկարայում Ֆրանսիայի դեսպան Բեռնար Էմիեն եւ Ստամբուլում Ֆրանսիայի հյուպատոս Հերվ Մարգոն այցելել են Պոլսո Հայոց պատրիարքարան։

Բարձրաստիճան հյուրերը նշել են, որ իրենց այցի նպատակն է ավելի մոտիկից ծանոթանալ պատրիարքական աթոռի եւ Ստամբուլի հայ համայնքի հետ։

Պոլսո Հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը ընդունել է դիվանագետներին եւ ներկայացրել  Ստամբուլահայ համայնքի պատմությունը եւ ներկան: