Ձերբակալվել են Ադրբեջանի արբանյակային հեռուստա եւ ռադիոհեռարձակման արտադրական միավորման 3 պատասխանատու աշխատակիցներ:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, միավորման բաժնի պետ Սահիբելի Ալիեւն ու այդ բաժնի 2 այլ աշխատակիցներ` Մահիբադ Իբոդովան ու Շալալա Իբրահիմովան, ձերբակալվել են Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչության կողմից:

Վերոհիշյալ անձինք մեղադրվում են պաշտոնի չարաշահման ուղիով 620 հազար մանաթ սեփականացնելու մեջ (ավելի քան 750 դոլլար):

Քրեական գործին առնչվող նյութերը քննության են ուղարկվել ծանր հանցագործությունների դատարան: