Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե ԵԱՀԿ-ն շարունակի իր իղձերն իրականություն դարձնել, ապա շատ վատ կլինի եւ այդ իղձերը կպատվեն մառախուղով, հաղորդում է «Ինտերպրեսնյուզ»-ը:
Լավրովի մեկնաբանությամբ, Աստանայում տեղի ունեցած գագաթաժողովում համաձայնություն տեղի չունեցավ այն պատճառով, որ 2-3 պետություն այնպես էր իրեն դրսեւորում եւ այնպիսի ձեւական միջոցների էր դիմում,որոնց արդյունքում Հարավային Օսիան եւ Աբխազիան դիտարկվում էին որպես Վրաստանի կազմում:
«Հաշվի առնելով, թե Սաակաշվիլիի վարչակարգը ինչ կազմակերպեց 2008 թվականին, եւ թե ինչ արեց Ռուսաստանը Հարավային Օսիայի ժողովրդին փրկելու համար, ԵԱՀԿ-ի դիրքորոշումը անիրական է»,-նշել է Սերգեյ Լավրովը:




























