Նոր iPhone 8 –ը սպասվածից քիչ իրարանցում է առաջացրել։ NDTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ոչ մեծ հերթ է գոյացել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Apple Store խանութի մոտ։ Մարդիկ սպասում են նոր iPhone 8–ն իրենց ձեռքն առաջինը վերցնելու հնարավորությանը։
Չնայած ոչ մեծ իրարանցմանը՝ գնորդներից մեկն այստեղ սպասել է է 11 օր։ Նա ցանկանում էր առաջինը լինել։ «Խնձորային» սարքերի նոր երկրպագուները, հերթում սպասելով, արդեն դժգոհում են նոր հեռախոսից։ «Թարմացումները քիչ են։ Ինձ թվում է՝ այն չէր կարելի անվանել ութերորդ, այն անհրաժեշտ էր անվանել Յոթ S։ Եթե նորարարություններն այսքան քիչ են, ապա այն պետք է անվանել Յոթ S»,– ասել է նա։
Սիդնեյում գրանցվել է 10 տարվա ընթացքում առաջին գնորդների ամենափոքր թիվը։ Բանն այն է, որ արդեն մի քանի ամսից վաճառքի կհանվի աղմուկ հանած iPhone X–ը։ Հերթերը, հավանաբար, շատ ավելի երկար կլինեն։ Տոկիո։ Այստեղ առաջին գնորդների թիվը երկու անգամ ավելի է։ Այսինքն՝ մոտավորապես 60։ Շատերը եկել են ոչ միայն հեռախոսի, այլ նաեւ Apple ժամացույցի նոր մոդելի համար։ Ոմանք սպասել են խանութի մոտ մոտավորապես երեք օր։ Սակայն նրանք ասում են, որ ավելի շատ սպասում են iPhone X–ի թողարկմանը։











