Սեպտեմբերի 23-27-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-ին հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 25-27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +17+19, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +25+30,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+11,  ցերեկը՝ +25+30,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +30+32,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +25+30,  

Լոռիում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +26+29,  

Տավուշում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +27+30,   

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +25+30, 

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +30+32,

Արարատում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +31+33,  

Արմավիրում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +31+33,  

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +25+30,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +31+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +31+33,   

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +25+28,

Արցախում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +25+28: