Համահայկական բանկի նորանշանակ տնօրեն Վահրամ Ներսիսյանցը լրագրողների խնդրանքով անդրադարձել է ֆինանսատնտեսական նոր ճգնաժամի հավանականությանը։ Նրա խոսքով՝ այն լուծումները, որ Եվրոպայում գտնվել են Հունաստանի համար, բավարար չեն։ «Այդ հսկայական գումարները կբերեն արտաքին պարտք/ՀՆԱ 150 տոկոս հարաբերակցությանը։ Դա կենսունակ վիճակ չէ»,- ասաց Վ. Ներսիսյանցը։ Նույն խնդիրները ունեն նաեւ Պորտուգալիան եւ Իռլանդիան։

Ներսիսյանցը ներկա իրավիճակը համեմատեց 80-ականների սկզբի Լատինական Ամերիկայի ճգնաժամի հետ։ Այն բռնկվեց 1982 թ.՝ Մեքսիկայում, եւ տարածվեց ողջ Լատինական Ամերիկայում։ Այն ժամանակ Վ. Ներսիսյանցը Համաշխարհային բանկի ներկայացուցիչն էր Արգենտինայում։ Առաջին քայլերը, որ 80-ական թթ. կատարվեցին Լատինամերիկյան երկրներում, արտաքուստ նման են այն քայլերին, որ կատարվում են ներկայումս Հունաստանում։ Բայց այդ քայլերը, ըստ Ներսիսյանցի, կենսունակ չեղան, ուստի պետք է սպասել ճգնաժամի նոր ալիքների։

Ըստ Ներսիսյանցի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմը վարժվել է եւ ի վիճակի է դիմագրավել ճգնաժամի նոր ալիքներին։