Ոստիկանությունը տեսանյութ է ներակայցրել սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ: NEWS.am-ը ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ այսօր Կոտայքի մարզում հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ին Երեւանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարած եւ հետախուզվող անձանցից մեկը՝ 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը:
Ռաֆիկ Խաչատրյանը ձերբակալված է:
Մյուս հետախուզվողներին՝ 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի կենտրոնում Վերնիսաժի հարեւանությամբ, Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ սեպտեմբերի 14-ին, ժամը 13.25-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով կան վիրավոր եւ մեկ սպանված:
Սպանվածը 43-ամյա Գարիկ Մոսինյանն է, իսկ վիրավորը՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը: Նրանք Ալավերդի քաղաքից են, քրեական աշխարհի ներկայացուցիչներ: Սպանության մեջ կասկածվում է երեք անձ. 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, 35-ամյա Ալբերտ Բլբուլյանը եւ 33-ամյա Արմեն Կարադամիդովը:











