Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 9-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի 29-րդ նիստին:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահները, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների ղեկավարները: Հայաստանն այդ կազմակերպությունում 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ:

ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին եւ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: