WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին երկրպագող The Anonymous խմբի հաքերները պատրաստ են լուծել ձերբակալված ծրագրավորող Ասանջի վրեժը։ Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ ցանցահենները խոստացել են խոշոր հարձակում իրականացնել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրալիայի կառավարությունների կայքերի, ինչպես նաեւ Ինտերպոլի եւ Amazon.com կայքերի վրա։ Բրիտանական աղբյուրները նշում են, որ հաքերները ծրագրավորված գործողության անունը դրել են «Վրեժխնդրություն»։
Հաքերների ակտիվությունն սկսել է այն բանից հետո, երբ Electronic Frontier Foundation իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Ջոնա-Փերրի Բերլոուն հայտարարել է, թե «Առաջին լուրջ տեղեկատվական պատերազմն սկսված է. դաշտը WikiLeaks-ն է, իսկ զինվորները՝ հաքերները»։
Այս կոչն ուղղվել է ամբողջ աշխարհի ծրագրավորողներին։ Կազմակերպիչները կոչ են անում խոշորագույն տեղեկատվական պատերազմում մասնակցություն ցուցաբերել նաեւ ռուս ու չինացի հաքերներին, նշում է РБК-ն։





























