Համընդհանուր ազգային ըմբոստություն կհայտարարվի այն ժամանակ, երբ դրան պատրաստ լինի վրացի հասարակությունը: Դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ընդդիմադիր Ներկայացուցչական ազգային ժողովի առաջնորդ Նոնա Գաբրինդաշվիլին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ընդդիմադիր «Ազգային ժողով» քաղաքական ուժի Վրաստանի խորհրդարանի առջեւ կազմակերպած ակցիայի մասնակիցները Թբիլիսիի կենտրոնում բանաձեւ են ընդունել հետագա գործողությունների վերաբերյալ, որի գլխավոր նպատակը «արդար ճանապարհով ներկայիս իշխանության փոփոխությունն է»:
Ազգային ներկայացուցչական ժողովը ձեւավորվել է այս տարվա գարնանը` Վրաստանի ընդդիմադիր ուժերի եւ հասարակության ներկայացուցիչների կողմից:




























