«Նորությունների ռուսական ծառայության» ունկնդիրները հայտնում են, որ Մոսկվայում շուրջ 40 հոգու մասնակցությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Դեպքը տեղի է ունեցել Ռյազանի պողոտայի եւ Զելենադոլսկի փողոցների խաչմերուկում: Կռվին մասնակցել են  դեռահասների երկու խմբեր: Որեւէ տեղեկություն չկա փոխհրաձգության պատճառների ու տուժածների մասին:

Միաժամանակ, argumenti.ru-ն՝ հղում անելով ականատեսներին, գրում է, որ կոնֆլիկտին մասնակցել են նաեւ կովկասցիներ:

Քննիչները հայտնում են, որ կովկասցիները ծեծել են ինչ-որ մեկին եւ կրակել նրա վրա: Դրանից հետո նրանք կրակ են բացել երիտասարդների խմբի ուղղությամբ, որոնք կանգնած են եղել ոչ հեռու: Սրան հետեւել է պատասխան կրակահերթ, որից հետո երկու կողմերն էլ դեպքի վայրից նստել են մեքենաներն ու հեռացել: