Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը ստեղծում են տնտեսական մեկ ընդհանուր տարածք: Ընդունված հռչակագրի համաձայն` պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2012 թվականի հունվարի 1-ից:

Հռչակագիրն ընդունվել է Մոսկվայում, երեք երկրների ղեկավարների կողմից՝ Մաքսային միության գերագույն մարմնի արդյունքների հիման վրա:

Նշենք, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը  Մաքսային միության անդամ-երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը տեսնում է Ուկրաինայի շահագրգռությունը՝ ընդգրկվելու տարբեր ինտեգրացիոն միություններում հետխորդային տարածաշրջանում, մասնավորապես տնտեսական մեկ ընդհանուր տարածքի եւՄաքային միության կազմում: