Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Իրանի հրթիռային փորձարկումները սադրանք եւ ԱՄՆ-ի ու դաշնակիցների համբերությունը ստուգելու փորձ է անվանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իրանի արձակած բալիստիկ հրթիռը ոչ միայն սադրանք է, ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին անհնազանդության ցուցադրություն, այլեւ նրանց համբերությունը ստուգելու փորձ։ Դա նաեւ եւս մեկ ապացույց է այն բանի, որ Իրանը ձգտում է համաշխարհային տերություն դառնալ եւ սպառնալ ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլ նաեւ ազատ աշխարհի բոլոր երկրներին»,- ասված է նրա հայտարարության մեջ։
«Միայն պատկերացրե՛ք, թե ինչ տեղի կունենա, եթե Իրանը միջուկային զենք ստանա։ Իսկ նա հենց դրան է ձգտում։ Մենք չենք կարող թույլ տալ նման բան»,- ասել է նա։




























