2011 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ռուսական Աշուլուկ զինավարժարանում կկայանա ՀԱՊԿ եւ ԱՊՀ անդամ երկրների հակաօդային միասնական պաշտպանության համակարգի զորավարժությունները։
Новости-Казахстан լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկին այս կապակցությամբ հայտնել է, որ ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում ներառված են նաեւ անդամ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի մի շարք հանդիպումներ։
Սինայսկին, մեկնաբանելով արտակարգ արձագանքման ոլորտում ՀԱՊԿ արդյունավետության բարձրացմանն ուղղված փաստաթղթի նախագիծը, նշել է, որ ԱՊՀ-ում հարաբերությունները գործընկերային են, իսկ ՀԱՊԿ-ում՝ դաշնակցային։
Նշենք, որ դեկտեմբերի 9-ին Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ արտգործնախարարների խորհրդի համատեղ նիստերը։




























