Վրացի լրագրողները այցելություններ են կազմակերպում հիմնականում հայերով բնակեցված Սամցխե-Ջավախքի տարբեր բնակավայրեր, որպեսզի ծանոթանան տարածաշրջանի խնդիրների հետ:
Ինչպես հաղորդում է «Պիրվելի» թերթը, նրանք հանդիպում են բնակիչներին, ծանոթանում նրանց առօրյա կյանքին, հետո այդ խնդիրներին իրենց հոդվածներում անդրադառնալու համար:
Անցկացվող հանդիպումների վերաբերյալ նկարահանվում են նաեւ վավերագրական ֆիլմեր: Նման առաքելություններ կիրականացվեն նաեւ Վրաստանի այլ տարածաշրջաններում:




























