Սեպտեմբերի 26-ին հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-ին առավելապես հյուսիսային շրջաններում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-29-ը կնվազի 6-8 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 26-ին, երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +29+31 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +26+28,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Լոռիում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+26,

Տավուշում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +25+28, 

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +29+31,

Արարատում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +29+32,

Արմավիրում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +29+32,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +29+32,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +26+28, 

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +17+20,

Արցախում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +20+24: