Twitter-ի ղեկավարությունը հայտարարել է հաղորդագրությունների նշանները կրկնակի մեծացնելու մտադրության մասին, փոխանցում է Gazeta-ն: 

Ներկայումս միկրոբլոգում հաղորդագրությունները սահմանափակված են 140 նշանով: Այժմ ծառայությունը պատրաստվում է փորձել այս չափը մինչեւ 280 նշան մեծացնել:

Նշվում է, որ նման հնրավորություն կստանան նախ ոչ մեծ թվով օգտատերեր: Եթե թեստավորոմը հաջող անցնի, ապա նորամուծությունից կկարողանա օգտվել յուրաքանչյուր օգտատեր: