Microsoft–ի ղեկավար Բիլ Գեյթսը հայտարարել է, որ օգտվում է Android բազայով սմարթֆոնից, հայտնում է Mashable–ը։
Չնայած Microsoft–ն ունի բջջային հեռախոսների համար Windows Phone օպերացիոն համակարգեր, ընկերությունը վերջերս համարեց, որ այն անարդյունավետ է եւ հրաժարվեց թարմացումներից։ ՏՏ հսկայի ղեկավար Բիլ Գեյթսը պատմել է, որ այս պահին ինքը Android հեռախոս է օգտագործում։ Նա նշել է, որ այդպես էլ չի համարձակվել iPhone օգտագործել, թեպետ նրա հեղինակ Սթիվ Ջոբսը բացրձակ հանճար է։




























