Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ընդունել է ֆրանսիական «Սատար Ղարաբաղին» միության ներկայացուցիչներին՝ միության նախագահ Մարալ Ասադուրյանի գլխավորությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Արցախի ԱԳ նախարարը հանդիպումների ընթացքում շեշտել է միության գործունեության կարեւորությունը, որն ուղղված է Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի շահերի պաշտպանությանը, այդ թվում՝ Արցախի մասին օբյեկտիվ տեղեկությունների տարածմանը:

Կողմերը նաեւ քննարկել են մի շարք հարցեր, որոնք առնչվում են համատեղ ծրագրերի իրականացմանը՝ ուղղված Արցախի եւ Ֆրանսիայի միջեւ կապերի խորացմանը: