Apple ընկերությունը iPhone X-ի նոր սմարթֆոններում դեմքի ճանաչման տեխնոլոգիաների համար պահանջվող բաղադրիչների մատակարարման հետ դժվարություններ է ունեցել, հայտնում է Wall Street Journal-ը:

Բաղադրիչները, որոնք Apple-ում «Ռոմեո» եւ «Ջուլիետ» են անվանում, միասին են աշխատում: Դրանք օգտագործվում են հեռախոսի սեփականատիրոջ դեմքը սկանավորելու համար: «Ռոմեո»-ի արտադրությունը ավելի շատ ժամանակ է պահանջել, քան «Ջուլիետի»-ինը, ինչը մատակարարման անհավասարակշռության է հանգեցրել, գրում է WSJ-ը:

Աղբյուրներից մեկը նշել է, որ բաղադրիչների խնդիրները խոչընդոտներ են ստեղծում iPhone X-ի մասսայական արտադրության համար: Apple-ում այս կապակցությամբ հրաժարվել են մեկնաբանություն տալ:

«Ռոմեո»-ն արտադրող LG Innotek եւ Sharp ընկերությունները եւս չեն մեկնաբանել խնդիրը: