Apple կորպորացիան դիմել է իր օգտատերերին՝ 13 տարեկանից փոքր երեխաներին կամ երկվորյակներին խնդրելով զերծ մնալ iPhone X մոդելների դեմքերը ճանաչելու Face ID գործառույթն օգտագործելուց, հայտնում է The Guardian-ը:
Անվտանգության հրահանգներում ընկերությունը խորհուրդ է տալիս, որպեսզի մինչեւ 13 տարեկան երեխաները Face ID-ն չօգտագործեն սխալի հավանականության պատճառով: Ընկերությունից պարզաբանել են, որ «երեխաների դիմագծերը լիակատար զարգացած չեն»:
Ընկերությունը երկվորյակ եբայր կամ քույր ունեցող օգտատերերին եւս առաջարկել է այս գործառույթն անջատել եւ օգտվել սովորական գաղտնաբառից:




























