Օդանավակայաններում գրանցման համար նախատեսված Amadeus Altea տեսակի ծրագրային ապահովման խնդիրն ամբողջ աշխարհում օդանավակայաններում մեծ հերթերի պատճառ է դարձել, հայտնում է The Daily Telegraph–ը։

Ճանապարհորդողները հայտնում են, որ հաշվառման հետ կապված  խնդիրներ կան Լոնդոնի «Գեթվիք», Փարիզի «Շառլ դե Գոլ», Վաշինգթոնի «Ռոնալդ Ռեյգան», Սինգապուրի «Չանգի», ինչպես նաեւ Յոհանեսբուրգի, Ցյուրիխի եւ Մելբուռնի օդանավակայաններում։

Միաժամանակ «Գեթվիք» օդանավակայանից հայտնել են, որ խանգարումը չի ազդել ավիաչվերթների գրաֆիկի վրա։