Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության անդամների հետ մասնակցել է Ազգային ժողովի նիստին եւ պատասխանել պատգամավորների կողմից բարձրացրված հարցերին:

Նախագահն անդրադարձել է սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի՝ նշելով, որ ակնկալում է համատեղ արդյունավետ աշխատանք կառավարության եւ Ազգային ժողովի միջեւ: