Իրանում ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Tasnim–ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Օրումիե քաղաքի մոտ։
Bell-214 ռազմական ուղղաթիռը կործանվել է փորձնական թռիչքի ժամանակ։ Նախնական վարկածի համաձայն՝ կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Օդանավում եղել է 3 զինծառայող, որոնցից մեկը զոհվել է, եւս երկուսը վիրավորվել են։


























