Instagram-ում գրանցված օգատերերի թիվը գերազանցել է 800 միլիոնը: Instagram-ն ամեն օր օգտագործում է 500 մլն մարդ, գրում է ixbt.com պորտալը:

Սոցցանցը վերջին շրջանում որոշ նորարարություններ է մտցրել: Մասնավորապես, ավելացել է մեկնաբանողներին ֆիլտրացնելու եւ նկարների մեկնաբանությունները արգելափակելու հնարավորությունը, ինչպես նաեւ անընդունելի Live Video հեռարձակումների մասին անանուն հաղորդագրության գործառույթը:

Բացի այդ, ավելացվել են լուսանկարի հեղինակին եւ հաղորդագրությանը համակրանք արտահայտելու հնարավորությունները: