Սինգապուրում գտնվող Gray International ընկերությունը թողարկել է iPhone X–ի համար պատյանների հավաքածու, որոնց արժեքը գերազանցում է հեռախոսի գինը։ Այս մասին հայտնում է HighSnobiety–ն։

Ընկերության հաղորդմամբ՝ այդ պատյաններն աշխարհում ամենաթանկն են։ Դրանք պատրաստված են տիտանից։ Այդ մետաղն օգտագործվում է տիեզերական արդյունաբերության մեջ։ Աքսեսուարները նախապես կրակի մեջ են թրծում, որպեսզի դրանք յուրահատուկ գույն ստանան։

Հաղորդվում է, որ արտադրողը հաշվի է առել այն հանգամանքը, որ դրանք առավելապես հարմար լինեն օգտագործողի ձեռքերի համար։  Կայուն մետաղը պետք է հեռախոսը պաշտպանի ընկնելիս հնարավոր հարվածներից։

Stealth, Gold եւ Rose Gold գույներով հասանելի արտադրանքի արժեքը սկսվում է 1.3 հազար դոլարից։ iPhone X–ի արժեքը սկսվում է 1.2 հազար դոլարից։