Եվրամիությունը հոկտեմբերից  կսկսի «աշխատել Կիբերանվտանգության եվրոպական գործակալության ստեղծման ուղղությամբ»: Այս մասին Տալինում թվային տեխնոլոգիաների գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է կիբերանվտանգության օրենսդրությանը, մենք կստեղծենք կիբերանվտանգության գործակալություն, եւ մենք դա հաջորդ ամիս կանենք», - ասել է նա: