Իտալական Tankoa Yachts նավաշինարանը Exclusiva Design ճարտարապետական բյուրոյի հետ համատեղ 72 մետրանոց Progetto Bolide զբասանավի նախագիծ է ներկայացրել, հաղորդում է SuperYacht Times-ը:
Նավի արտաքին տեսքը ստեղծվել է ХХ դարի իտալացի ֆուտուրիստների աշխատանքների ոգեշնչման արդյունքում: Նավում նախատեսված է ինովացիոն գինու մառան ստեղծել՝ յուրաքանչյուր գինու շշի համար հատուկ հովացման համակարգով: Մառանում կլինի նաեւ հատուկ Wi-Fi ցանց, որը թույլ կտա ավելի արագ գտնել անհրաժեշտ շիշը: Զբոսանավում ծրագրվում է երկու հարկ կառուցել, որտեղ կլինի մարզասրահ, սպա, գրասենյակ, ինչպես նաեւ ննջարան: Նախագծի արժեքը չի նշվում:




























