Կատալոնիայի Բարձրագույն դատարանը պարտավորեցրել է Google-ին հեռացնել Կատալոնիայի հանրաքվեի մասին հավելվածը, հաղորդում է Reuters-ը:
Դատարանի որոշման համաձայն՝ ընկերությունը պարտավոր է հեռացնել «On Votar 1-Oct» հավելվածը եւ Google Play վիրտուալ խանութում հավելվածի բոլոր հղումները:
Հավելվածում նշվում է, թե հանրաքվեի ժամանակ որտեղ եւ ինչպես կարելի է քվեարկել:
Կատալոնիայի իշխանությունները մտադիր են հոկտեմբերի 1-ին ինքիշխանության կարգավիճակի համար հանրաքվե անցկացնել եւ դուրս գալ Իսպանիայի կազմից:




























