Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդեւի հետ հաշտվելու մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Այդ մասին հայտարարել է ինքը՝ Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Բացի այդ, Լուկաշենկոն հայտարարել է, թե «իզուր են որոշ մարդիկ ձեքերը շփում Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահների թիկունքում», եւ վստահեցրել է լսողներին, թե եթե պետությունների ղեկավարները վիճում են, նրանք նաեւ  «հաշտվելու ժամանակ կգտնեն»: