Ավստրալիայի Բայֆիլդ քաղաքի բնակչուհին Պետրինա Մերֆին իր լոգարանում երկու մեծ պիթոն է հայտնաբերել: The Sun-ի փոխանցմամբ, կինը չի կորցրել իրեն եւ օձերին քշել է սովորական հատակ մաքրելու փայտի օգնությամբ:

Սկզբում օձերը սողացել են տան տանիքով եւ տեղավորվել լոգարանի կիսաթափանցիկ առաստաղի վրա: Նրանք այնքան են ֆշշացրել ու խանգարել տանտիրուհուն ու նրա երեխաներին, որ նա սկզբում բացել է առաստաղի բացվող մասը ու երբ օձերն անցքից ընկել են հատակին, նրանց քշել է փողոց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: