«Միասնական Վրաստան» շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեի կարծիքով, Մոսկվան այսօրվա վրացական կառավարության հետ չի համագործակցի: Այս մասին Բուրջանաձեն հայտարարել է ի պատասխան Վրաստանի ղեկավարության եւ Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիի այն հայտարարության, ըստ որի Թբիլիսին պատրաստ է Մոսկվայի հետ համաձայության գալ:

«Ինձ շատ հետաքրքիր է, եթե վեց ամիս առաջ Ռուսաստանի հետ երկխոսությունը համարվում էր դավաճանություն, ապա այսօր ի՞նչն է փոխվել: Եթե քաղաքական գործիչների մի խմբի համար այս ամենը թույլատրելի է, ապա մյուս խմբի համար դա թույլատրելի չէ: Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելն, իհարկե կարեւոր է եւ պետք է, սակայն խնդիրն այն է, որ այս կառավարության հետ ռուսական կողմը երբեւէ չի զրուցի, քանի որ չի վստահում»,- պարազաբանել է Նինո Բուրջանաձեն: