Թայվանում նոր iPhone 8 Plus-ը լիցքավորման ժամանակ պայթել է, հաղորդում է Gizmochina-ն:
Թայչժուն քաղաքի 64-ամյա բնակչուհին սեպտեմբերի 23-ին գնել է ոսկեգույն սմարթֆոնի 64 գիգաբայթ հիշողությամբ տարբերակը: Գնումից չորս օր անց, սմարթֆոնը հոսանքից լիցքավորելիս, պայթել է:
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել լիցքավորումից երեք րոպե անց: Ընդ որում սմարթֆոնի սեփականատերը օգտագործել է օրիգինալ լիցքավորիչ:
Սմարթֆոնն ուղարկել են գործարան տեղի ունեցածը պարզելու համար:


























