Ջավախքում այսօր՝ սեպտեմբերի 30-ի առավոտյան բախումներ են սկսվել Գումբուրդո քաղաքի բնակիչների եւ ոստիկանների միջեւ: Բնակիչները ցանկակցել են իրենց նախնիների ոսկորների վերաթաղման տեղում, որը գտնվում է X դարի վերակառուցվող եկեղեցու բակում, խաչքար տեղադրել:

Ոստիկանները նրանց ներս չեն թողել՝ ասելով, որ ունեն համապատասխան հրաման: Բնակիչները չեն ցանկացել զիջել: Իրավիճակը թեժացել է, դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության զորքերը, հաղորդում է Jnews.ge-ն:

Շրջանային ժողովի նախկին պատգամավոր, այժմ պատգամավորի թեկնածու Աշոտ Սահարյանը կոչ է արել բնակիչներին չդիմադրել եւ խաչքարը հոկտեմբերի 4-ին տեղադրել: Նա պնդել է, որ այդ ժամանակ խոչըդոտներ չեն լինի, սակայն բնակչները երաշխիքներ են պահանջել:

Ներկա պահին բնակիչների եւ ոստիկանների միջեւ բանակցություն են ընթանում: Բոլորը սպասում են որ ուղղաթիռով կժամանի ներքին գործերի նախարար Գեորգի Մհեբրիշվիլին:

Տեղում ոստիկանների եւ բնակիչների միջեւ բանակցությունները վարում է խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը: Զորքերի մոտ գյուղի մեկ բնակիչ է պահվում:

Նախնական տվյալներով՝ կարճաժամկետ բախումների պատճառով տուժել են ինչպես գյուղի բնակիչները, այնպես էլ ոստիկանները: