Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Մեքսիկայում առաջին անգամ փորձարկել է «Նիսան» մակնիշի էլեկտրոմեքենան: Մեքենայում Վրաստանի նախագահի հետ է նաեւ Տնտեսական զարգացման նախարար Վերա Կոբալիան: Սահակաշվիլին նշել է, որ մոտակա օրերին Վրաստանը նույնպես կլցվի էլեքտրամեքենաներով:

«Սա հետաքրքիր հեղափոխություն է մեքենաների ոլորտում, քանի որ մի քանի ժամվա ընթացքում կարելի է լիցքավորել մեքենան, վարելիս ձայն ընդհանրապես չկա եւ չափազանց փափուկ է: Քաղաքացիները կամաց կամաց կսովորեն այս մեքենաներին: Չնայած հիմա Վրաստանի ժողովրդի համար ֆինանսապես դժվար կլինի իրենց մեքենաները փոխարինել նոր էլեկտրական մեքենաներով, բայց հետագայում այնպիսի պայմաններ կստեղծեմ, որ բոլորը կկարողանան գնել այս մեքենան, մանավանդ, որ լիցքավորվում են»,-հայտարարել է Սահակաշվիլին: