Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում պատրաստվում են «Յանդեքս» դպրոց բացել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը։
Դասընթացի համար ավագ դասարանների 28 աշակերտների են ընտրել, որոնց կսովորեցնեն Python-ով ծրագրավորում։
Դպրոցի ծախսերն հոգում է ինքը «Յանդեքս»-ը։ Այն արդեն օգնել է նախապատրաստել դասախոսների, որոնք գործող ծրագրավորողներ են եւ աշխատում են Գյումրիում Synergy ընկերության մասնաճյուղում։
«Ավելին՝ մենք առաջարկել ենք դասընթացներին նաեւ գործնական առաջադրանքներ ավելացնել։ Հուսամ, որ ապագայում կհասնենք դրան»,- ասել է Եղոյանը։




























