Չինաստանը փորձարակել է սեփական արտադրության հեռակառավարվող սուզանավը, որը կարող է սուզվել մինչեւ 6 հազար մետր, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Փորձարկումների շրջանում նավը 7 անգամ սուզվել է 5 611 մետր եւ ջրի տակից կենդանիների եւ բույսերի նմուշներ վերցրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սուզանավը ստեղծվել է Չինաստանի գիտությունների ակադեմիայի աջակցությամբ եւ կարող է լայնորեն կիրառվել բնապահպանական եւ կենսաբանական հետազոտություններ ժամանակ։ Նավի ստեղծման համար 2․5 տարի է անհրաժեշտ եղել։




























