Առանց ԱՊՀ-ի հետխորհրդային երկրների միջեւ կոոպերացիոն կապերը  դեֆորմացված կլինեին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայում ՀԱՊԿ եւ ԱՊՀ երկրների գագաթաժողովներից հետո մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ինչքան էլ տարբեր դիրքորոշումներ ունենան այս գագաթաժողովի մասնակիցները, բոլորն ասացին, որ առանց ԱՊՀ-ի մեր երկրների զարգացումն այլ կերպ կլիներ»,- ասել է Մեդվեդեւը:

Նա նշել է, որ հետխորհրդային տարածքի երկրներն առանց այդ էլ տուժում են կոոպերացիոն եւ մշակութային կապերի խզումից: «Եթե ԱՊՀ-ն չլիներ, ապա եղած կապերն էլ ամբողջությամբ դեֆորմացված կլինեին, որոնք հիմա էլ այդքան էլ ակտիվ չեն, որքան մենք կցանկանայինք: Այդուհանդերձ, նման բան տեղի չունեցավ»,- ասել է ՌԴ նախագահը: