Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը 2010 թվականը հաջող է համարում ԱՊՀ երկրների համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Այս տարին վատը չէր, որովեհետեւ մենք հասանք ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրին: Համապատասխան փաստաթղթերը մոտ ժամանակներս կստորագրվեն»,- ասել է նա Մոսկվայում ՀԱՊԿ եւ ԱՊՀ երկրների գագաթաժողովներից հետո մամուլի ասուլիսի ժամանակ:
ՌԴ նախագահը հայտնել է, որ ԱՊՀ-ի ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին պայմանագիրը բաց ա ստորագրման համար դեկտեմբերի 20-ից:
Նա նաեւ խոսել է ԱՊՀ երկրներում Մեծ հայրենական պատերազմի 65-ամյակին նվիրված միջոցառումների մասին:
«Ընդհանուր պատմությանը վերաբերող հարցերը, մշակութային փոխառնչությունները մեզ շատ են միավորում»,- ասել է Մեդվեդեւը: Նա խոստովանել է, որ ԱՊՀ-ն տնտեսական առումով այդքան էլ ձեռքբերումներ չունի, բայց հումանիտար ու մշակութային համագործակցության ոլորտում «աշխատանքը, կարծես, վատ չի»:




























