YouTube տեսահոսթինգը հանում է 15 րոպեանոց սահմանափակումը տեսահոլովակների համար, բայց միայն այն օգտագործողների համար, ովքեր ոչ մի անգամ հեղինակային իրավունքների խախտում թույլ չեն տվել: Ինչպես հաղորդում է ittrend.am-ը, դա նշանակում է, որ այդ հնարավորությունից կարող է օգտվել նա, ում տեսահոսթինգը ոչ մի անգամ չի «բռնացրել» պիրատական նյութեր բեռնելու մեջ:

Հիշեցնենք, որ ներկա պահին օգտագործողները YouTube կայքում կարող են տեսահոլովակ տեղադրել, որի տեւողությունը 15 րոպեից ավելի չէ: Այս սահմանափակումը մտցվել է 2006-ին, որպեսզի կանխարգելեն պիրատական ֆիլմերի բեռնումը կայքում: Սկզբում այդ սահմանափակումը 10 րոպե էր, այս տարվա ամռանը այն դարձավ 15 րոպե:

Ներկայումս մինչեւ մեկ ժամ տեւողությամբ տեսահոլովակներ YouTube կայքում կարող են տեղադրել միայն տեսահոսթինգի գործընկերները, օրինակ National Geographic-ը: